ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԱԼԱԳԻ» ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին՝ լոգիստիկայի ոլորտում երկար տարիների փորձ ունեցող երեք անձանց կողմից։ Ընկերության հիմնական նպատակը հաճախորդների բարձրակարգ սպասարկումն է: Հիմնադրումից կարճ ժամանակ անց «ԱԼԱԳԻ»-ն դարձավ տրանսպորտի ոլորտում առաջատար, հաստատեց իր անունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, և այսօր «ԱԼԱԳԻ»-ի պրոֆեսիոնալիզմին և որակին վստահում են աշխարհի առաջատար ընկերությունները.

Հաճախորդների պահանջների և ցանկությունների աճի հետ մեկտեղ, ընկերությունը ժամանակի ընթացքում բախվել է նոր մարտահրավերների հետ, ինչը բնականաբար հանգեցրել է «ԱԼԱԳԻ»-ի աճին ու զարգացմանը և լրացուցիչ ֆինանսական/մարդկային ռեսուրսների ներգրավմանը.

Ձեռք բերված փորձի և իրականացված ծրագրերի արդյունքում աստիճանաբար բարձրացվել են անվտանգության, էթիկայի և որակի պաշտպանության չափանիշները.

  • «ԱԼԱԳԻ»-ի թիմը բաղկացած է 45+ պրոֆեսիոնալ լոգիստիկայի, մաքսային և հաճախորդների հետ կապի մասնագետներից;
  • Ունի սեփական ավտոպարկ, որը բաղկացած է 86, 105 և 120 խմ. մեքենաներից;
  • «ԱԼԱԳԻ»-ի հետ աշխատում է աշխարհի մասշտաբով մոտ 370 ընկերություն;
  • Ամբողջ աշխարհի մասշտաբով զարգացրել է իր մաքսային-պահեստային ցանցը;
  • Մինչ օրս իրականացվել են տարբեր բարդությունների մինչև 13 600 նախագծեր;

«ԱԼԱԳԻ» բառը հին վրացերենում նշանակում է ուղի, ճանապարհ: Մեզ հետ մեկտեղ դուք միշտ ընտրում եք ճիշտ «ԱԼԱԳԻ»-ն.